Մոնիկա Բելուչին 16-ամյա դստեր հետ հայտնվել է «Vogue» ամսագրի շապիկին

10:11   6 հուլիսի, 2021

Իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին առաջին անգամ համատեղ ֆոտոշարքում է նկարահանվել իր ու Վենսան Կասելի 16-ամյա դստեր՝ Դեւայի հետ «Vogue» նորաձեւության ամսագրի համար։ Այդ մասին Բելուչին հայտնել է Instagram-յան էջում։

Համացանցում հրապարակված կադրերում 56-ամյա դերասանուհին Դեւա Կասելի հետ պատկերված է սպիտակ ֆոնին։ Մայր ու դուստր Dolce & Gabbana ապրանքանիշի սեւ ատլասե հագուստ են կրում։ 

View this post on Instagram

A post shared by Monica Bellucci (@monicabellucciofficiel)

Նկարահանման հեղինակն իտալացի հայտնի լուսանկարիչ Պաոլո Ռովերսին է, որը բազմաթիվ անգամներ աշխատել է հայտնի մոդելների հետ, ինչպիսիք են Նատալյա Վոդյանովան եւ Քեյթ Մոսը, ինչպես նաեւ դերասանուհիներ Էմմա Ուոթսոնը, Քրիստեն Ստյուարտը եւ այլք։

Աստղերի երկրպագուները մեկնաբանություններում արտահայտել են իրենց հիացմունքը։ «Աստված իմ, սա անհավանական գեղեցիկ է», «թագուհիներ», «դուստրը շատ նման է մայրիկին», «հիանալի մայր ու դուստր», «խոսքեր չունեմ, երկուսդ էլ հիասքանչ եք»,- գրել են նրանք։

 



© NEWS.am STYLE