«Արդեն սկսում եմ տխրել, որ ամառը շուտով կավարտվի». Լուսինե Թովմասյան (ֆոտո)

22:43   5 հուլիսի, 2021

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Լուսինեն լողազգեստ է կրում։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերն ու արեւային ակնոց է կրում։ «Արդեն սկսում եմ տխրել, որ ամառը շուտով կավարտվի»,- հրապարակումը մակագրել է Լուսինեն, իսկ հետեւորդները նրան հաճոյախոսություններ են ուղղել։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երիտասարդ մայրիկը սպիտակ զգեստ էր կրում։ Լուսինե Թովմասյանն արձակել էր մազերը, նախապատվություն տվել բնական շպարին, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Լուսինե Թովմասյանի ձեռքին գեղեցիկ ծաղկեփունջ էր։ «Սուրճի ընդմիջում»,- հրապարակման մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE