Գեղեցիկ բնություն ու հետաքրքիր մեջբերում. Սաթենիկ Հազարյանի լուսանկարը

11:11   6 հուլիսի, 2021

Դերասանուհի Սաթենիկ Հազարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջում հրապակված լուսանկարում դերասանուհին պատկերված է բնության գրկում։ Սաթենիկն արձակել է մազերը, ընտրել բնական շպար։ Կերպարն ամբողջացնում է ժամացույցը։ «Չկա ավելի լավ բան, քան վերադառնալ այնտեղ, որտեղ ոչինչ չի փոխվել՝ հասկանալու համար, թե որքան ես փոխվել դու»,- մեկնաբանություններում մեջբերել է նա։

Ավելի վաղ տեղադրված կադրերում դերասանուհին կրում էր համարձակ բացվածքով վերնաշապիկ-զգեստ, որն ընդգծել էր նրա սլացիկ ոտքերը։ Նրա ալիքավոր մազերն արձակված էին, նվազագույն շպարով էր։ Հրապարակմանը կից երկու երեխաների մայրիկը գրել էր․ «Երջանկության եւ ներդաշնակության ամենամեծ ցուցիչը ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցելու անհրաժեշտության բացակայությունն է»:



© NEWS.am STYLE