«Մենք». Արեւիկ Ուդումյանն ամուսնու ու որդու հետ ջերմ լուսանկար է հրապարակել

20:48   6 հուլիսի, 2021

Հաղորդավարուհի, պրոդյուսեր Արեւիկ Ուդումյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Արեւիկը պատկերված է ամուսնու ու որդու հետ։ Նրանք ջերմ գրկախառնված են։ «Մենք»,- մեկնաբանություններում գրել է Արեւիկը՝ օգտագործելով «իմոնք», «ընտանիք» հեշթեգերը։ Հետեւորդները նրանց բազմաթիվ դրական խոսքեր են գրել․ «Հրաշք ընտանիք»։

Ավելի վաղ Արեւիկը կանաչ, երկարափեշ ամառային զգեստ էր կրում։ Նրա մազերը հավաքված էին, նախընտրել էր նվազագույն շպար։ Երկու երեխաների մայրիկի կերպարն ամբողջացնում էր արեւի պատկերով կախազարդը։ Հրապարակմանը կից Արեւիկը գրել էր․ «Երբեք հասուն կյանքում գույներն ինձ այսքան չեն գրավել ինչպես հիմա։ Պատճառը համոզված եմ` վերջին տարիների ոչ գունավոր իրականությունն է... Բարի լույս: Թող խաղաղ լինի աշխարհն ու մենք և «հանգստյան օր», «կիրակի», «ամառ» բառերն իրենց նշանակությանը համապատասխանեն կրկին։ Սեր բոլորին»։

 



© NEWS.am STYLE