14:41 6 հուլիսի, 2021Դերասանուհի Անի Երանյանը նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում կիսվել է իր մտքերով։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում Անին մուգ գույնի վերարկու է կրում, նախընտրել է բնական շպար։ «Որքան շատ ես վստահում մարդուն, այնքան մեծ է քեզ դավաճանելու նրա գայթակղությունը։ Այնպես որ, մի վախեցեք թշնամիներից, վախեցեք ընկերներից․ դավաճանում են ընկերները, ոչ թե թշնամիները»,- գրել է նա։

Ավելի վաղ տեղադրված կադրում երիտասարդ դերասանուհին կրում էր սպիտակ վերնաշապիկ։ Նա առանց շպարի էր, մազերն արձակված էին։ Կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։ «Ուզում եմ հաշտ լինել քո բոլոր բացակայությունների հետ», - լուսանկարը մակագրել էր Անին։