«Հայաստանյան աննկարագրելի գեղեցկությունը». Զարուհի Բաբայանի լուսանկարները

18:14   6 հուլիսի, 2021

Երգչուհի Զահարուհի Բաբայանը նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերն արվել են գեղեցիկ բնապատկերի ֆոնին. դրանք արվել են Սեւանում, Դիլիջանում, Գոշավանքում։ Երգչուհին սպորտային կերպարում է, իսկ մեկնաբանություններում գրել է․ «Հայաստանյան աննկարագրելի գեղեցկությունը»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին մուգ գույնի շապիկ էր կրում։ Զարուհի Բաբայանը հավաքել էր մազերը, նախապատվություն տվել բնական շպարին։ «Անընդհատ նայել ու չկշտանալ այս գեղեցկությունից։ Սեւանա լիճ»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE