Նիկոլ Շերզինգերը երկրպագուներին զարմացրել է էքստրեմալ ծննդյան օրով

17:39   6 հուլիսի, 2021

«Pussycat Dolls» խմբից երգչուհի Նիկոլ Շերզինգերը բուռն երեկո է կազմակերպել իր ծննդյան օրվա առիթով։ Նա օրն անցկացրել է Իտալիայի Կոմո կղզում։

Փոփ երգչուհին որպես իրեն նվեր որոշել է մեկշաբաթյա հանգիստ կազմակերպել շոտլանադացի նախկին ռեգբի խաղացող Թոմ Էվանսի հետ։ Նա ժամանակն անցկացրել է զբոսանավի վրա, ռեստորաններ գնացել։ Սակայն աստղը ժամանակ է գտել նաեւ առավել ակտիվ ժամանցի համար, ինչի մասին հայտնել է Instagram-յան էջում։

View this post on Instagram

A post shared by Nicole Scherzinger (@nicolescherzinger)

«Բոլորիդ շնորհակալություն սիրո համար, որը նվիրել եք ծննդյանս օրվա առիթով։ Այնքան շնորհակալ եմ ձեր հաղորդագրությունների համար։ Գիտեմ, որ դա մի քանի օր առաջ է եղել, սակայն ես զբաղված էի աշխատանքով, ինչպես նաեւ պարզապես փորձում էի վայելել այս կախարդական վայրը։ Վերջապես, սա իմ առաջին թռիչքն է ծննդյանս օրը։ Աստված իմ, շնորհակալ եմ քեզ, ես անսահման երջանիկ եմ։ Այնքան շատ եմ սիրում բոլորիդ»,- նշել է երգչուհին։

 



© NEWS.am STYLE