Հուլիսին մեկնարկում է «Ճախրակ» փառատոնը. բարեգործական համերգին կմասնակցի Արտո Թունջբոյաջյանն իր «Armenian Navy Band» խմբով

17:11   6 հուլիսի, 2021

Հուլիսի 25-ին՝ ժամը 19։30-ին Վանաձոր քաղաքում՝ Հայքի հրապարակում, կմեկնարկի «Ճախրուկ» միջազգային փառատոնը, որին կմասնակցի Խարբերդի մասնագիտացված մանկատան «Ճախրուկ» էթնո երաժշտախումբը։ Փառատոնի բարեգործական համերգը կշարունակի Արթո Թունջբոյաջյանն իր «Armenian Navy Band» խմբով։

Փառատոնի կազմակերպիչ եւ «Ճախրուկ» էթնո երաժշտախմբի հիմնադիր ղեկավարներն են Աննա եւ Անահիտ Մխիթարյանները։ Քույրերը մասնագիտությամբ երաժիշտներ են, նվագում են փողային եւ հարվածային երաժշտական գործիքներ։ 2019թ․-ի սեպտեմբերից սեփական նախաձեռնությամբ և կամավորական հիմունքներով սկսել են աշխատել Խարբերդի մասնագիտացված մանկատան երեխաների հետ՝ ստեղծելով Խարբերդի մասնագիտացված մանկատան «Ճախրուկ» էթնո երաժշտախումբը եւ երգչախումբը: Երաժշտախմբի ստեղծման նպատակն է երեխաներին հնարավորություն տալ հանրությանը ներկայացնել հայկական մշակույթը եւ ամենակարեըորներից մեկը՝ ուժի, կամքի, նպատակասլացության օրինակ ծառայել:

Հուլիսի 25-ին Վանաձորում կայանալիք «Ճախրուկ» միջազգային փառատոնով մեկնարկ է տրվում մի մեծ առաքելության՝ հետագա տարիներին հնարավորություն տալ օտարերկրյա հատուկ ունակություններով օժտված երեխաներին եւ չափահասներին մասնակցելու եւ իրենց ազգային երաժշտությունը ներկայացնելու, ինչպես նաև հնարավորություն ընձեռել համագործակցելու Խարբերդի մասնագիտացված մանկատան «Ճախրուկ։ էթնո երաժշտախմբի հետ։

 



© NEWS.am STYLE