«Գեղեցկուհի»․ Գաբի Գալոյանը՝ մեջքը բաց հանդերձանքով եւ նուրբ կերպարում

23:37   6 հուլիսի, 2021

Երգչուհի Գաբի Գալոյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է նուրբ ու քնքուշ կերպարում։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրում երգչուհին կրում է մեջքը բաց հանդերձան, ինչն ընդգծել է նրա բարեմասնությունները։ Նրա ալիքավոր մազերն արձակված են, առանց շպարի է։ Հրապարակումը նա չի մեկնաբանել, սակայն հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են հղել․ «Գեղեցկուհի»։

«Հայրս՝ մահվանից 2 ամիս առաջ․․․ երգ ու պարով ապրեց մինչև վերջին շունչը։ Վայելեք ձեր ամեն օրը երջանիկ, ապրեք, չգիտեք վաղն ի՞նչ կլինի։ Աստված պահապան բոլորին։ Հայրս մահացավ քաղցկեղից 33 տարեկան հասակում .. այս օգոստոսին կլրանա իմ 33 -ամյակը .. տարօրինակ, անկանխատեսելի կյանք ու մարդիկ՝ հրաշք արարածներ ... ընտանեկան արխիվից» - ավելի վաղ գրել էր նա։



© NEWS.am STYLE