Շատ ջուր խմելն օգտակա՞ր է

19:09   10 հուլիսի, 2021

Մարդն օրական պետք է մոտ երկու լիտր ջուր խմի։ Իսկ արդյոք շատ ջուր խմելն օգտակար է։

Պատասխանը շատ պարզ է՝ ԱՅՈ, ջուրը շատ օգտակար է մեր օրգանիզմի համար։ Օրինակ՝ փորկապություն հիմնականում առաջանում է հենց այն մարդկանց մոտ, որոնք շատ քիչ են ջուր օգտագործում. ի դեպ, ոչ թե հեղուկ, այլ սովորական մաքուր ջուր։ Ջուրը նպաստում է  աղիների ճիշտ աշխատանքին։

Ջուրը դրականորեն է ազդում նաեւ արյան շրջանառության, հետեւաբար նաեւ սրտի աշխատանքի վրա։ Եթե մարդը քիչ քանակությամբ ջուր է խմում, ուրեմն նրա արյունը ավելի թանձր է, եւ այն դժվարությամբ է անոթների միջով հասնում սրտին։ Արդյունքում, առաջանում է զարկերակային բարձր ճնշում եւ մեծանում է սրտի կաթվածի հավանականությունը։

Ջուրը նաեւ օգնում է ավելի արագ մտածելուն, լավ տրամադրություն ունենալուն, ուրախ լինելուն, քանի որ մարդու օրգանիզմի մեծ մասը հենց ջրից է կազմված։

Այսպիսով, ավելի հաճախ ու ավելի շատ ջուր խմեք, եւ դուք կզգաք, թե ինչպես է ամրապնդվում ձեր օրգանիզմն ու առողջությունը։

 

 Աղբյուրը՝ Zdorovie.ru



© NEWS.am STYLE