19:39 7 հուլիսի, 2021Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր ֆոտոշարք ունի, որից մի քանի լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում։

Ֆոտոշարքի համար Մարինկան վառ կերպար է ընտրել՝ սպիտակ տոպ, կանաչ տաբատ ու վերնաշապիկ։ Դերասանուհին սպիտակ լայնեզր գլխարկ է ընտրել ու նախապատվություն տվել արտահայտիչ դիմահարդարմանը։ Հետեւորդները գնահատել են դերասանուհու կերպարն ու նրան բազմաթիվ դրական խոսքեր են գրել․ «Գեղեցկուհի»։

Ավելի վաղ հրապարակված հոլովակն արվել էր բնության գրկում։ Մարինկան կրում էր ջինսե տաբատ, երկար վերնազգեստ։ Նրա մազերն արձակված էին։ Հրապարակմանը մեկնաբանություններում դերասանուհին օգտագործել էր «վայելիր» հեշթեգը»։ Երկրպագուները բազում դրական խոսքեր էին գրել․ «Գեղեցիկը գեղեցկության մեջ», «Հրաշք աղջիկը հրաշք վայրում...», «Հիասքանչ», «Ներդաշնակ»։