Էմմիի ու որդիների ջերմ լուսանկարը Գառնիից

10:47   7 հուլիսի, 2021

Երգչուհի Էմմին ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում երգչուհին պատկերված է որդիների հետ։ Կադրերն արվել են Գառնիում։ Երիտասարդ մայրիկը ոճային զգեստ  ընտրել, որը համադրել է սպորտային կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ լայնեզր գլխարկ, արեւային ակնոց։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Էմմին սպիտակ տոպ էր կրում, որը համադրել էր մոխրագույն շրջազգեստի հետ։ Երիտասարդ մայրիկն արձակել էր մազերը, կրում էր արեւային ակնոց։ Սոցիալական ցանցում արված նշման համաձայն՝ լուսանկարն արվել էր մանկական երկաթուղում։



© NEWS.am STYLE