20:13 7 հուլիսի, 2021Դերասանուհի Դիանա Մալենկոն նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին կարմիր զգեստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Մալենկոն արձակել է մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Հետեւորդները գնահատել են կերպարն ու բազմաթիվ դրական խոսքեր են գրել նրան․ «Չքնաղ ես»։

Օրերս հրապարակված կադրերում Դիանան սպիտակ շապիկ էր կրում, որը համադրել էր ջինսի հետ։ Երիտասարդ դերասանուհին հավաքել էր մազերն ու նախապատվություն էր տվել բնական դիմահարդարմանը։ Լուսանկարը մեկնաբանված չէր։