Դեմի Մուրը երեք դուստրերի հետ նկարահանվել է Andie Swim-ի լողազգեստների գովազդում

13:08   7 հուլիսի, 2021

Հոլիվուդյան դերասանուհի Դեմի Մուրը լողազգեստներ արտադրող Andie Swim ապրանքնանիշի հետ համագործակցում է դրա հիմնադրման պահից։ Ապրանքանիշի գովազդային նոր արշավում դերասանուհին նկարահանվել է դուստրերի՝ Ռումերի, Սքաութի եւ Տալուլայի հետ։ Դեմին նաեւ ապրանքանիշի ներդրողն է ու ստեղծագործական խորհրդատուն։

View this post on Instagram

A post shared by Demi Moore (@demimoore)

«Միասին» անվանումով արշավը նկարահանվել է Իստ-Հեմփթոնում գտնվող նրա բնակարանի այգում։ Andie Swim-ի հավաքածուում ներառված են տարբեր տեսակի միագույն լողազգեստներ։ Ապրանքանիշը նշուն է, որ «միավորում է տարբեր սերունդների»։  

View this post on Instagram

A post shared by Demi Moore (@demimoore)

«Մեր լողազգեստները սազում են բոլորին՝ անկախ նրանից՝ 27 տարեկան ես, ինչպես Դեմիի կրտսեր դուստրը, թե 58, ինչպես Դեմին»,- ասել է Andie Swim-ի նախագահ Մելանի Թրեւիսը։



© NEWS.am STYLE