Վերջին կաթիլը․ հայտնի է դարձել, թե ինչու են արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը լքել թագավորական ընտանիքը

15:57   7 հուլիսի, 2021

Լքելով թագավորական ընտանիքը՝ Սասեքսի դուքսերը խոսել են տարբեր երեւոյթների մասին՝ ազատության բացակայություն, գաղտնիության ցանկություն, բարդ հարաբերություններ միապետական ընտանիքի անդամների հետ։ Սակայն The Sun-ը պնդում է, որ ֆինանսական հարցն ամենասուրն է եղել։

Պարբերականը գրում է, որ թագուհու եւ արքայազն Չարլի մասնակցությունը Հարիի եւ Մեգանի ֆինանսական հարցերին դարձել է Մեծ Բրիտանիայի փախչելու «վերջին կաթիլը»։  

Փորձագետ Կամիլա Թոմինին, մեկնաբանելով իրավիճակը, «ITV»-ի «Հարի եւ Ուիլյամ․ ի՞նչը ճիշտ չի ընթացել» վավերագրական ֆիլմում պատմել է, որ Սասեքսի դուքսին եւ դքսուհուն ասել են, որ նրանք Բուքինգհեմյան պալատի մասն կդառնան, փոխարենը սեփական մամուլի ծառայությունը ստեղծելու եւ ինչ-որ կերպ ընտանիքից հեռանալու։ Եղիսաբեթն ու արքայազն Չարլզն անառարկելիոն հայտարարել են, որ մտադիր են ղեկավարել զույգի գործերը։

«Եվ ինչ-որ իմաստով դա վերջին կաթիլն է դարձել, քանի որ Սասեքսի դուքսերը պատասխանել են․ «Ինչո՞ւ մենք չենք կարող ստանալ այն, ինչ ունեն Քեմբրիջի դուքսերը։ Մենք պետք է հավասար պայմաններում լինենք»»,- զույգի խոսքերը մեջբերել է Թոմինին։

Հիշեցնենք՝ արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը թագավորական ընտանիքը լքել են 2020թ․-ի մարտին։



© NEWS.am STYLE