Դդմիկով դիետա

18:46   17 հուլիսի, 2021

Դդմիկով դիետան կա եւ կմնա լավագույնը ֆրանսիական կինոմատոգրաֆիայի աստղերի համար։ Կատրին Դենեւն ու Ալեն Դելոնը չեն թաքցնում այն, որ երբեմն նրանք դիմում եմ այս «կախարդական մթերքի» օգնությանը։

Դդմիկով դիետան ամենապարզն ու հասանելի է համարվում. ընդ որում, այն նաեւ բավականին համեղ է։

Այս դիետայի օգնությամբ մոտ մեկ շաբաթում կարելի է ազատվել երկուսից երեք կիլոգրամ ավելորդ քաշից։

Այս դիետայի հիմնական կանոնն այն է, որ պետք է ուտել փոքր չափաբաժիններով, բայց հաճախ։ Հիմնական բաղադրիչը բնականաբար դդմիկն է, սակայն դրա հետ մեկտեղ պետք է նաեւ օգտագործել միրգ եւ բանջարեղեն, ինչպես նաեւ քիչ քանակությամբ հավի կամ հնդկահավի միս եւ անյուղ ձուկ։ Ալյուրով պատրաստված ուտեստները, քաղցրեղենն ու երշիկեղենը պետք է լիովին բացառել սննդակարգից։

Դդմիկը կարող է նաեւ որոշակի բուժական ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա, քանի որ այն դրականորեն է ազդում ստամոքս-աղիքային տրակտի աշխատանքի վրա, բարելավում մարսողական համակարգն ու նվազեցնում խոլեստերինի մակարդակը։ Դդմիկն ունի նաեւ միզամուղ հատկություն, այդ պատճառով այն խորհուրդ է տրում բոլոր նրանց, ովքեր այտուցների առաջացման հակվածություն ունեն։ Սակայն պետք է հիշել, որ դդմիկով դիետան հակացուցված է երիկամների խնդիրներ կամ ստամոքսի խոց ունեցող մարդկանց։

Դդմիկով դիետանիերի հիմնական հինգ սկզբունքը։

Դդմիկով ուտեստը (250 գրամ) պետք է օգտագործել օրական 3 անգամից ոչ քիչ, իսկ օրական պետք է ուտել 5-6 անգամ։

Դդմիկով ուտեստ պատրաստելու համար պետք է որքան հնարավոր է քիչ յուղ կամ ձեթ օգտագործել։ Ավելի նախընտրելի է դդմիկը եփել, խաշել կամ շոգեխաշել։ Իսկ որպես սոուս խորհուրդ է տրվում օգտագործել յոգուրտ՝ թթվասերի փոխարեն։

Դիետայի ընթացքում պետք է օգտագործել հետեւյալ ըմպելիքները. կանաչ թեյ, ոչ գազավորված ջուր, առանց շաքարի կոմպոտ։ Պետք է նաեւ սահմանափակել աղի օգտագործումը, իսկ եթե կարող եք ընդհանրապես բացառեք։ Օրվա ընթացքում պետք է խմել 2 լիտր ջուր։ Ջուրը պետք է խմել հաց ուտելուց 20 րոպե առաջ, իսկ 20։00-ից հետո պետք է ընդհանրապես չխմել։

Ամեն օր պետք է խմել դդմիկով թարմ քամած հյութ, որը պատրաստվում է կես դդմիկով եւ կես կանաչ խնձորով։ Այս թարմ հյութն ունի հանգստացնող եւ ամրապնդող ազդեցություն։

Բացի դդմիկից, սննդակարգում կարելի է ներառել նաեւ ոչ յուղալի եւ քիչ կալորիա պարունակող կաթնաշոռ, յոգուրտ, բանջարեղեն (բացառությամբ՝ լոբազգիների) եւ միրգ (բացառությամբ՝ խաղողի, ձմերուկի, բանանի)։ Խոզի միս, մեղր, քաղցրեղեն եւ ընկուզեղեն չի կարելի ուտել։

 

Աղբյուրը՝ foodclean.ru



© NEWS.am STYLE