«Հույս ունեմ՝ այտուցը կանցնի». Քարդի Բին անհանգստանում է դստեր ինքնազգացողության համար

16:43   7 հուլիսի, 2021

Ռեփեր Քարդի Բին հայտնել է, որ դստերը՝ Քալչերին, խայթել է մոծակը, ինչը սարսափելի ալերգիկ ռեակցիա է առաջացրել։

View this post on Instagram

A post shared by Cardi B (@iamcardib)

Twitter-ում երգրուհին ձայնային հաղորդագրություն է հրապարակել՝ պատմելով, որ դստեր աչքերն այնքան են ուռել, որ նա նույնիսկ չէր կարողանում բացել դրանք։ Ի դեպ, Քարդի Բին նաեւ հայտնել է, որ դստեր մոտ նման ռեակցիա առաջին անգամ չէ առաջացել։ «Չգիտեմ՝ հիշում եք արդյոք, որ անցած տարի ես մի փոքր ցույց եմ տվել, թե ինչպես են այտուցվել դստերս աչքերը միջատի խայթոցի պատճառով»,- նշել է նա։  

«Գրողը տանի․ շաբաթ օրը նրա ծննդյան օրն է։ Ես պարզապես աղոթում եմ, որ աչքերի այտուցն անցնի։ Հույս ունեմ, որ այս ամենը նրա ծննդյան օրվան ընդառաջ կավարտվի»,- հավելել է ռեփերը։

Ի դեպ, Քարդի Բին ամուսնացած է Օֆսեթի հետ, նրանք մեծացնում են դստերը՝ Քալչերին, որն այս տարի երեք տարեկան կդառնա։ Իսկ վերջերս Քարդին հայտարարել է, որ շուտով եւս մեկ երեխա կունենա։

 



© NEWS.am STYLE