16:07 7 հուլիսի, 2021Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանն անկեղծացել է՝ հետեւորդների պատմելով ապրած հիասթափության, առաջին սիրո մասին։ Դերասանուհին խոսել է նաեւ կորուստների մասին, իսկ նրա մասին որոշ հարցերի պատասխանել է մայրիկը։
«Շատ քիչ է անցել։ Դեռ թարմ է հիասթափությունս, ու լավ կլինի՝ այդպես էլ մնա։ Ուրիշ տարբերակ չկա։ Իմ կյանքում քիչ են դեպքերը, երբ ես հիասթափվում եմ մեկից։ Միշտ փորձում եմ քրքրել, մի բան գտնել ու արդարացնել․․․ Բայց սա էդ դեպքը չրէ»,- գրել է դերասանուհին։ Հարցին, թե ինչ անի մարդը, որից հիասթափվել է, որ դերասանուհին ների, Մարիամը պատասխանել է․ «Թող հանգիստ ապրի։ Ինձնից հեռու»։


Մարիամն անկեղծ պատասխանել է նաեւ առաջին սիրո մասին հարցին։ «Մեր կողքի շենքի Արթուրիկը։ Անպատասխան սեր էր։ Բայց ես ինձ հպարտ էի պահում, մինչեւ այն պահը, երբ ընկերուհիներս խաբար տվեցին Արթուրիկին (ով տարին մեկ էր գալիս Հայաստան, այն էլ մեկ ամսով)։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ դաժան էր»,- գրել է Մարիամը։