20:07 8 հուլիսի, 2021Հանրությանը սերիալներից ու տարբեր նախագծերից հայտնի դերասանուհի Անատի Սաքանյանն իր Instagram-ի հետեւորդներին ու երկրպագուներին միշտ ներկայանում է գեղեցիկ ու հմայիչ լուսանկարներով՝ ջերմացնելով նրանց առօրյան:

Իր միկրոբոլոգում հրապարակված նոր կադրում Անատին ներկայացել է բնական կերպարում։ Նա առանց շպարի է, մազերն արձակված են։ Կրում է ամառային սպիտակ բլուզ։ Հրապարակմանը կից Անատին գրառում չի կատարել, սակայն հետեւորդներն ու երկրպագուները բազմաթիվ հաճոյախոսություններ են ուղղել նրան։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Անատի Սաքանյանը ներկայացել էր ոճափոխությամբ։ Դերասանուհին վարդագույն վարսերով էր, նվազագույն շպարով։ Նա կերպարանք էր ընդունել մեքենայում։ Կրում էր սեւ բլուզ։ Կերպարն ամբողջացրել էր ոճային ակնոցը։ Չնայած, հրապարակմանը կից նա գրառում չէր կատարել, սակայն երկրպագուները բազում հաճոյախոսություններ էին հղել Անատին՝ գրելով․ «Կատարյալ»։