«Սեփական հոգուս նավապետն եմ». Աննա Գրիգորյանի լուսանկարը Սոչիից

21:49   7 հուլիսի, 2021

Դերասանուհի, հաղորդավարուհի Աննա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակվել, որն արվել է Ռուսաստանում։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված է նավի վրա։ Աննան լողազգեստ է կրում ու շպարված չէ։ «Սեփական հոգուս նավապետն եմ»,- հրապարակումը մակագրել է Աննան։ Ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ լուսանկարն արվել է Սոչիում։ 

Ավելի վաղ դերասանուհին հրապուրիչ լուսանկար էր հրապարակել։ Նա կադրերում մուգ գույնի բոդի էր կրում, ինչն ընդգծել էր նրա անթերի կազմվածքը։ Աննայի ուղիղ հարդարված մազերն արձակված էին, նվազագույն շպարով էր։



© NEWS.am STYLE