Քիմ Քարդաշյանը ժամանակավորապես փակում է KKW Beauty-ն  

12:51   8 հուլիսի, 2021

Քիմ Քարդաշյանը հայտարարել է, որ իր KKW Beauty կոսմետիկայի ապրանքանիշը օգոստոսի 1-ից ժամակավորապես դադարեցնում է աշխատանքը։  Նրա խոսքով՝ միջոցները շուկա կվերադառնան  բոլորովին նոր ապրանքանիշով նորարարական բանաձեւերով։

View this post on Instagram

A post shared by KKW BEAUTY (@kkwbeauty)

Ռեբրենդինգը կապված է KKW Beauty-ի եւ կոսմետիկայի հսկա Coty Inc.-ի (դրան մասնավորապես պատկանում են Burberry, Gucci, Lacoste, Escada ապրանքանիշերի բյութի շարքերը) գործարքի հետ։ Ըստ պայմանագրի, որն ընկերությունները ստորագրել են 2020թ․-ի հունիսին, Coty Inc.-ին է պատկանում KKW Beauty and Fragrance-ի 20 տոկոս բաժինը։ Այդ ժամանակ Քիմ Քարդաշյանը հայտարարել է, որ ընդլայնելու է նմուշակազմը մաշկի եւ մազերի խնամքի միջոցների հաշվին։



© NEWS.am STYLE