«Գրեմմի» մրցանակակիր Քրիստոֆեր Ալդերը Երեւանում է

10:49   8 հուլիսի, 2021

«Գրեմմի» մրցանակակիր, երաժշտական պրոդյուսեր Քրիստոֆեր Ալդերն այս օրերին Երեւանում է։

Նա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ձայնագրում է Էդուարդ Հայրապետյանի, Ջոն Տեր-Թադեւոսյանի եւ Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները։ Այս մասին հայտնում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ֆեյսբուքյան էջը։

Գլխավոր լուսանկարը՝ Քրիստոֆեր Ալդերի կայքից



© NEWS.am STYLE