Ալան Միկլիին հանրահայտ է դարձրել նրա հայկական քիթը

19:12   7 նոյեմբերի, 2012

Ակնոցի դիզայներ Ալան Միկլիի (իսկական ազգանունը՝ Միկլիթարյան) հայկական քիթը նրան հանրահայտ է դարձրել։ Alain Mikli բրենդը համագործակցում է ճանաչված դիզայներ Ֆիլիպ Սթարքի հետ, ում հետ համատեղ մշակվել էր առանց պտուտակի biolink շղթան։

Ֆիլիպ Սթարքը նաեւ Mikli խանութների դիզայներն է, ով «ֆիմային» է դարձրելով կարմիր գույնը։ Սակայն օպտիկայի այս մարկան ճանաչելի է դարձել ոչ միայն հագեցած գույնի, այլեւ Ալանի հայկական քթի պատճառով. Միկլին իր բնորոշ կիսադեմը վերածել է ակնոցների ցուցադրման յուրատեսակ մանեկենի, եւ հենց այն են ճանաչում ողջ աշխարհում։

Մարկայի մշտական հաճախորդներն են Կաթրին Դենեւը, Շերոն Սթոունը, Բրյուս Ուիլիսը, Ժան Ռենոն, Պասկալ Օբիսպոն, Ժան-պոլ Գոթյեն, Լենի Կրավիցը, Բոնոն, Ֆրեդերիկ Բերգեդերը, Պեդրո Ալմադովարը, Շարլոտա Ռեմփլինգը, Ջեք Նիկոլսոնը, Էլթոն Ջոնը եւ շատ ուրիշներ։

Ալանն ակնոցի հավաքածու է նախագծել մոդայի այնպիսի տների համար, ինչպիսիք են Chantal Thomas-ը, Claude Montana-ն, Ray Ban-ը, Donna Karan-ը, Jil Sander-ը եւ այլն։



© NEWS.am STYLE