Աշխարհի ամենաթանկարժեք վզնոցը վաճառքի է հանվել

17:35   4 հոկտեմբերի, 2013

Վզնոցը, որն առավել հայտնի է որպես «Անկրկնելի», վաճառքի է հանվել, փոխանցում է sea.blouinartinfo.com-ը:

Վզնոցի արեքը 55 միլիոն դոլար է եւ վաճառքի է հանվելու JewelFest ոսկերչական ցուցահանդեսի շրջանակներում: Ցուցահանդեսը տեղիէ  ունենալու հոկտեմբերի 11-ից 20-ը` Սինգապուրում:

«Անկրկնելին» Mouawad-ի ոսկերչական տան վարպետներից մեկի աշխատանքն է եւ գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում:

Վզնոցը  զարդարված է 90 տարբեր տաշվածքի 230 քարատ ադամանդներով, որոնք շրջանակված են վարդագույն ոսկով:

Սակայն  «Անկրկնելի»-ի գլխավոր զարդը համարվում է 407 քարատանոց դեղին ադամանդը: Քարը գտնվել է մոտավորապես 30 տարի առաջ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում ոչ պիտանի իրերի միջից:



© NEWS.am STYLE