«Թագը» սերիալի աստղը, որը խաղացել է արքայադուստր Դիանայի դերը, փոխել է սեռը

17:47   8 հուլիսի, 2021

25-ամյա դերասանուհի Էմմա Քորինը խոսոտավանել է, որ իր կյանքում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել։ Նա Instagram-յան էջում լուսանկարների շարք է հրապարակել, որի մեկնաբանություններում հայտարարել է գենդերային արտասվոր նույնականության մասին։

Սեւ-սպիտակ լուսանկարներում դերասանուհու կուրծքը ծածկված է էլաստիկ վիրակապով։ Տղայական սանրվածքն ու լայն շորտը պատահական չէին։ Էմման խոստովանել է, որ դա նկարահանվել է նախքան առաջին սեղմակապը գնելը։ «Շնորհակալություն Դեւիդ Սայմոնին, որ ինձ պատկերել է այդքան նոր, անկեղծ ու լավը»,- գրել է դերասանուհին։

View this post on Instagram

A post shared by Emma Corrin (@emmalouisecorrin)

Էմման խոստովանել է, որ այժմ հոգեբանական բարդ փոփոխությունների շրջանում է, սակայն հասկանում է ամենն, ինչ իր հետ կատարվում է։ Դերասանուհին իր օգտահաշվի անունը նկարագարելիս օգտագործել է ե'ւ կնոջը, ե'ւ տղամարդուն բնորոշող դերանուններ, ինչը մատնանշում է նրա ոչ ավանդական գենդերային պատկանելությունը։

Ի դեպ, Էմմա Քորինը Netflix-ի «Թագը» սերիալում մարմնավորել է արքայադուստր Դիանայի կերպարը եւ դերի համար «Ոսկե գլոբուսի» արժանացել։ Հանդիատեսը նշում է, որ դերասանուհուն, միանշանակ, հաջողվել է մտնել արքայադուստր Դիայաի դերի դեմ եւ փոխանցել նրա խռովարար հոգին։

Աղբյուրը՝ Peopletalk



© NEWS.am STYLE