«Գեղեցկուհի». Ռոզա Ֆիլբերգի հրապուրիչ կերպարը

16:07   8 հուլիսի, 2021

Երգչուհի Ռոզա Ֆիլբերգը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Ռոզան սեւ զգեստ է կրում, որն ընդգծել է նրա սլացիկ կազմվածքը։ Երգչուհին արձակել է մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ դիմահարդարմանը։ Կերպարն ամբողջացրել են խոշոր աքսեսուարները՝ ականջօղերը։ «Հրաշք», «գեղեցկուհի»,- մեկնաբանություններում գրել են հետեւորդները։  

Օրեր առաջ հրապարակված կադրում Ռոզան պատկերված էր եղբոր՝ երգիչ Մհերի հետ։ Նա կրում էր մոխրագույն գույնի երեկոյան զգեստ, ինչն ընդծել էր նրա սլացիկ կազմվածքը։ Նրա ալիքավոր մազերն արձակված էին, քնքուշ շպարով էր։ Ընտանեկան կադրին կից երգչուհին գրել էր․ «Ողջույն քույրեր եւ եղբայրներ»։

 



© NEWS.am STYLE