«Հսկայական գումարներ». Մանիժան պատմել է, թե որքան է արժեցել մասնակցությունը «Եվրատեսիլ»-ին

19:22   8 հուլիսի, 2021

«Եվրատեսիլ» երգի մրցույթին մասնակցությունը շատ արտիստների համար հնարավորություն է լրջորեն հայտարարել իրենց մասին ամբողջ աշխարհին։ Սակայն դա բոլորովին էլ էժան հաճույք չէ, նույնիսկ անկախ նրանից, որ հայտն ու մասնակցությունը վճարում է հեռարձակողը․ Ռուսաստանում դա «Առաջին ալիքն» է։ Այս մասին հայտնել է Ռուսաստանը 2021թ․-ին ներկայացրած Մանիժան։

«Դա արժեցել է ավելի քան տաս միլիոն ռուբլի։ Առաջին ալիքը վճարել է հայտը, եւ դա հսկայական գումար է՝ թռիչք, կեցություն հյուրանոցում։ Սակայն հեռարձակողը պատասխանատու չէ համարի համար»,- ասել է երգչուհին։

Այս տարի ֆինանսական բեռն աճել է, քանի որ բացի ամենից՝ մասնակիցները ստիպված են եղել տեսանյութ նկարահանել այն դեպքի համար, եթե ի վերջո որոշում կկայացվի մրցույթն առցանց անցկացնել։ Մասնակիցն ու հեռարձակողը համագործակցելով են նկարահանել այդ տեսանյութը։ Առաջին աիքը տրամադրել է ստուդիա, լույս, բարձրախոսներ եւ այլ սարքավորումներ, սակայն ֆինանսական բեռի մի մասը երգչուհու վրա է եղել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Մանիժան։

Ի դեպ, այս տարի մրցույթում հաղթանակ է տարել իտալական «Maneskin» խումբը «Zitti e Buoni» երգով։ Ռուսաստանը ներկայացնող Մանիժան զբաղեցրել է իններորդ տեղը։



© NEWS.am STYLE