«Նրա ձեռքերում երաժշտությունը կախարդանքի էր վերածվում». Եվգենի Պետրոսյանը՝ Ջիվան Գասպարյանի մասին

16:52   8 հուլիսի, 2021

Կատակերգու Եվգենի Պետրոսյանը հրապարակում է արել՝ նվիրված հայ երաժիշտ եւ կոմպոզիտոր Ջիվան Գասպարյանին։ 

Պետրոսյանը կածում է, որ Գասպարյանն արտասովոր, բարի, վառ մարդ էր ու արտիստ, որը դուդուկը հանրահայտ է դարձրել ամբողջ աշխարհում։ Նրա ձեռքերում երաժշտական գործիքը սկսում էր հնչյուններ արձակել, որոնք կախարդանքի էին վերածվում։ Տպավորություն էր ստեղծվում, որ հնչում է մարդու երգ, որը հուզում է հոգին։

Արտիստը հինգ տարի առաջ Երեւանում է եղել եւ հանդիպել երաժիշտին։ Հաճելի խոսակցությունը տեւել է մինչեւ ուշ գիշեր։ Թվում էր՝ Տատյանա Բրուխունովայի ամուսինն ամբողջ կյանքում ճանաչել է զրուցակցին։

View this post on Instagram

A post shared by Евгений Петросян (@petrosyanevgeny)

«Կյանքի ու արվեստի մասին այս արտիստի մտքերն առհավետ պահպանված են իմ հիշողության մեջ։ Հավերժ հիշատակ եւ երկնային արքայություն։ Պետք է ասել, որ Ջիվան Արամաիսովիչն արժանի շարունակություն է թողել՝ թոռանը, որին անվանել են նրա պատվին։ Նա նույնպես մարդկանց կախարդում է՝ դուդուկ նվագելով։ Ցավակցում եմ հարազատներին»,- գրել է Պետրոսյանը։

Երկրպագուները ցավակցել են Գասպարյանի հարազատներին․ մտերիմները պետք է հպարտ լինեն, որ մարդու ժառանգներն են, որը ճանաչման է հասել ամբողջ աշխարհում։



© NEWS.am STYLE