«Հարազատ, իմաստուն, խորը, սիրելի եւ միակ». Զարուհի Բաբայանի շնորհավորանքը Սոֆի Դեւոյանին

18:05   8 հուլիսի, 2021

Երգչուհի Զարուհի Բաբայանը շնորհավորել է սկեսրոջը՝ պարուհի Սոֆի Դեւոյանին։

Զարուհին արտիստի հետ լուսանկարներ է հրապարակել իր Ինստագրամյան էջում ու գրել է․ «Հարազատ, իմաստուն, խորը, սիրելի եւ միակ սկեսուր, ծնունդդ շնորհավոր»։ Հետեւորդները միացել են շնորհավորանքներին՝ չմոռանալով նաեւ հաճոյախոսություններ գրել։

Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին գեղեցիկ բնապատկերի ֆոնին. դրանք արվել էին Սեւանում, Դիլիջանում, Գոշավանքում։ Երգչուհին սպորտային կերպարում էր, իսկ մեկնաբանություններում գրել էր․ «Հայաստանյան աննկարագրելի գեղեցկությունը»։



© NEWS.am STYLE