«Խորհուրդ ենք տալիս դիտել». Իսկ որքան «Անխոցելի» ես դու

13:14   9 հուլիսի, 2021

NEWS.am STYLE-ը էքշն, դրամա և սուպերհերոսական ժանրերում ներկայացնում է «Անխոցելի» անիմացիոն սերիալը, որը հիմնված է Ռոբերտ Քիրքմանի համանուն կոմիքսի վրա։

Այն թողարկվում է Amazon Prime Video -ի սթրիմինգային ծառայությունում 2021 թվականի մարտից մինչ օրս: Թողարկվել է արդեն մեկ սեզոն, 2-րդ և 3-րդ սեզոնների մասին հայտարարվել է:

Նախագծի շոուռաններներն են Ռոբերտ Քիրքմանը եւ Մաուդե Լյուիսը, գլխավոր դերերում (օրիգինալ ձայնագրում) են Սթիվեն Յոնը, Ջ.Կ․ Սիմոնսը եւ Սանդրա Օ-ն և այլք:

Սերիալը պատմում է 17-ամյա Մարկ Գրեյսոնի մասին, որը երկրի  ամենահզոր սուպերհերոսի որդին է: Մարկը շուտով պետք է գերուժեր ստանա եւ սովորի կառավարել դրանք:

Այն դարաշրջանում, երբ կոմիքսների էկրանավորումը դարձել է նորմ, չի կարելի առանձնանալ սովորական ֆիլմի կամ սերիալի նկարահանումներով։ Այստեղ անհրաժեշտ են նոր հնչեղություն եւ թարմ շունչ։

«Անխոցելին» հեշտությամբ հայտնվում է այդ կատեգորիայում։

Մուլտսերիալի սկիզբը դիտվում է որպես սովորական սուպերհերսների մասին պատմող ժանրի ներկայացուցիչ։ Հերոսների բնավորությունները, նրանց ունակություններն ու կենցաղը բացահայտվում են աստիճանաբար։ Այս ամենը գունեղ է եւ դինամիկ, բայց արդեն բազմիցս ցուցադրվել է: Սակայն առաջին սերիայի եզրափակիչը լիովին փոխում է խաղի կանոնները եւ հող  է նախապատրաստում ամբողջ սեզոնի համար:

Չնայած այն հանգամանքին, որ նախագիծը անիմացիոն է, այն իր ռեասլիստական մոտեցումներով կիլոմետրերով առաջ կանցնի  նման ժանրի ցանկացած սերիալից կամ ֆիլմից: Սերիալի յուրաքանչյուր սերիան տեւում է մոտ 45 րոպե, ի տարբերություն  մուլտսերիալների, որոնք սովորաբար տևում են  20 րոպե։

Յուրաքանչյուր նոր դրվագ հմտորեն սրում է ինտրիգը։ Շոուում բարձրացվում են հասարակության համար արդիական թեմաներ, օրինակ՝ կյանքի ընտրությունը, հայրերի եւ երեխաների խնդիրները, բարոյական երկընտրանքները, սեփական անձի համար ժամանակի պակասը եւ շատ ավելին, ինչն անտեսվում է բազմամիլիոնանոց բլոկբաստերների մեջ:

Սյուժեի ներկայացումը բնորոշ է սթրիմինգային նախագծերին։ Հանդիսատեսին է սպասում մինի սերիալ՝ առանց ֆիլերների, ինչը շատ կուրախացնի  հանդիսատեսին:

Անիմացիայի շնորհիվ ստեղծողները կարողացել են իրականացնել զանգվածային գործողությունների տեսարաններ՝ բռնության անհրաժեշտ մակարդակով։ Մարտերի բեմադրությունը տպավորիչ է և հնարամիտ. դուք զգում եք հարվածները, որոնց մեջ կան ուժ և կշիռ։

Հեռուստադիտողը պարբերաբար անհանգստանում է, որ կերպարներից յուրաքանչյուրը կարող է մահանալ. ոչ ոք ապահաովագրված չէ ։ Դրա համար առանձին շնորհակալություն ստեղծողներին: Նրանք կարողացան գրել եւ նկարել ոչ թե ստվարաթղթե, այլ կենդանի կերպարներ, որոնց համար հանդիսատեսը հուզվում է եւ վստահ չէ, որ ամեն ինչ լավ կավարտվի:

Սերիալի հերոսները վառ ու հիշարժան են, յուրաքանչյուրն այս կամ այն կերպ ստացել է իրացված սյուժետային գիծ՝ չնայած այն հանգամանքին, որ հիմնական շեշտը դրվել է հոր եւ որդու բնավորությունների վրա:

Արդյունքում հանդիսատեսին ներկայացվեց սուպերհերոսական ժանրի մի թարմ շունչ՝ այն էլ անիմացիղն տարբերակով՝ R (18+) վարկանիշով:

Սերիալը ստացվեց հանդուգն, ժիր  և հոգով։ Այն արդեն երկարաձգվել է երկու սեզոնով,  եւ դա հիանալի լուր է։ Այս տիեզերքը ունի հսկայական ներուժ եւ բազում հնարավորություններ, որպեսզի զարգանա ցանկացած ուղղությամբ։

Հաճելի դիտում

Նորայր Նազարյան



© NEWS.am STYLE