«Բրիջերթոնների» հեղինակի ընտանիքը մահացել է վթարի հետեւանքով

12:11   9 հուլիսի, 2021

Ամերիկացի գրող Ջուլիա Քուինի (հայտնի է Բրիջերթոնների ընտանիքի մասին գրքերի շարքով) հայրն ու քույրը մահացել են ավտովթարի հետեւանքով։ Այդ մասին նա հայտնել է Facebook-յան էջում։

«Կորցրել եմ հորս ու քրոջս։  Քանի որ առաքող ընկերությունը չէր ամրացրել իր բեռը, եւ պարկերը թափվել էին խճուղու վրա։ Քանի որ փիքափի վարորդը չի մտածել ճանապարհի մասին, մինչ երթեւեկում էր արյան մեջ ալկոհոլի պարունակությամբ, որը երեք անգամ գերազանցում է թույլատրելի նորմալի սահմանը»,- գրել է հեղինակը։

Metro-ն հայտնում է, որ վթարը տեղի է ունեցել հունիսի 29-ին Յուտա նահանգում։ Բեռնատարը, որը մթերք էր տեղափոխում, բեռները կորցրել է խճուղում, ինչի հետեւանքով հետեւից ընթացող «Chevrolet Malibu» ավտոմեքենան եւ «Toyota Prius» ավտոմոբիլը կտրուկ արգելակել են։ Դրանց հաջորդող փիքափի վարորդը չի հասցրել արգելակել՝ բախվելով էլեկտրոմոբիլին, որը հարվածել է կողքի մեքենային։

Ջուլիա Քուինը համաշխահային հայտնիություն է ստացել, երբ Netflix-ն էկրանավորել է նրա վիպաշարը Բրիջերթողնների ընտանիքի մասին։ Սերիալը սթրիմինգային հարթակի բացարձակ ռեկորդ է սահմանել հունվարին, իսկ պրեմիերային հաջորդած առաջին 28 օրվա ընթացքում այն դիտել է 82 միլիոն մարդ։

 



© NEWS.am STYLE