Տոպը՝ վառ տաբատի համադրությամբ․ Աննա Գրիգորյանի լուսանկարը Սեւանից

20:41   9 հուլիսի, 2021

Դերասանուհի Աննա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում Աննան դեղին տոպ է կրում, որը համադրել է գույնգգույն տաբատի հետ։ Դերասանուհին արձակել է մազերը, շպարված չէ։ Աննան գունավոր պայուսակ է ընտրել եւ նուրբ վզնոց։ «Հայաստան, Սեւանա լիճ»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է նա։  

Օրերս հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված էր նավի վրա։ Աննան լողազգեստ էր կրում ու շպարված չէր։ «Սեփական հոգուս նավապետն եմ»,- հրապարակումը մակագրել էր Աննան։ Ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ լուսանկարն արվել էր Սոչիում։

Լուսանկարները՝ @inframe.photostudio, @lisa_knauer_photography



© NEWS.am STYLE