14:11 9 հուլիսի, 2021Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր ֆոտոշարք ունի, որի մի քանի լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում։

Ֆոտոշարքն արվել է Գյումրիում։ Երգչուհին դրա համար ոճային հագուստ է ընտրտլ՝ փայլուն տոպ ու շրջազգեստ, որոնք համադրել է վառ վարդագույն պիջակի հետ։ Աստղիկ Սաֆարյանը բարձրակրունկներ է ընտրել, կերպարն ամբողջացրել խոշոր թեւնոցներով։ Դիմահարդարման դեպքում եւս Աստղիկը նախապատվություն է տվել վառ երանգներին։ Հետեւորդները գնահատել են լուսանկարներն ու Աստղիկն դրական խոսքեր են գրել՝ նշելով, որ նա հիանալի կազմվածք ունի։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Աստղիկը վառ գույնի շապիկ էր կրում։ Երգչուհին հավաքել էր մազերն ու նվազագույն շպարով էր։ Կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները՝ նուրբ վզնոց, արեւային ակնոց։ Մեկնաբանությունների հատվածում երգչուհին լավ օր էր մաղթել հետեւորդներին։
Լուսանկարները՝ @avdalyan_photography