Լայնեզր տաբատ, տոպ, ոճային աքսեսուարներ. Մերի Հակոբյանի լուսանկարը

16:15   9 հուլիսի, 2021

Դերասանուհի Մերի Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է:

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում նա սպիտակ հագուստ է կրում, որն ընդգծում է գեղեցիկ կազմվածքը։ Մերին արձակել է ուղիղ հարդարված մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Կերպարն ամբողջացնում են ոճային պայուսակն ու խոշոր ժամացույցը։ «Հարմար նստեք, թուլացեք, սպունգի նման կլանեք ամենն, ինչ կատարվում է ձեր շուրջ, լսեք մտքերի պատառիկներին, որոնք պտտվում են ձեր գլխում, եւ շուտով ձեզ հանճարեղ գաղափար կայցելի»,- գրել է Մերին։

Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին Մոսկվա քաղաքում։ Մերին սեւ հագուստ էր կրում։ Նա արձակել էր ալիքավոր հարդարված մազերը, նախապատվություն տվել մեղմ շպարին։ Դերասանուհին չէր մեկնաբանել հրապարակումը, սակայն հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ էին գրել․ «Տիկնիկ», «հիասքանր տեսք», «գեղեցկության եւ էլեգանտության համադրություն»։



© NEWS.am STYLE