Թրենդային հագուստ, ոճային աքսեսուար. Եվա Զոհրաբյանի լուսանկարը

18:17   9 հուլիսի, 2021

Դերասանուհի Եվա Զոհրաբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Եվան կանաչ կոստյում է կրում, որը համադրել է սպորտային կոշիկի հետ։ Երիտասարդ դերասանուհին արձակել է մազերը։ Կերպարն ամբողջացրել է խոշոր վզնոցը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել։

Օրերս տեղադրված կադրերում դերասանուհին սեւ շապիկ էր կրում եւ շրջազգեստ, որն առանձնանում էր ոտքի հատվածում կտրվածքով։ Եվա Զոհրաբյանն արձակել էր մազերը, ընտրել էր արտահայտիչ շպար։ Դերասանուհին լայնեզր գլխարկ էր ընտրել, կերպարն ամբողջացրել աքսեսուարներով՝ վզնոց, ժամացույց, մատանիներ։ «Մի խանգարիր իմ սրտին»,- հրապարակումը մակագրել էր նա։

 



© NEWS.am STYLE