19:09 9 հուլիսի, 2021«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն ընտանեկան ջերմ լուսանկարներ է հրապարակել։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերն արվել են Ազատի ջրամբարի տարածքում։ Լուսինեն պատկերված է ամուսնու հետ, զույգը մեղմ գրկախառմված է։ Ոճային մայրիկը հետաքրքիր նախշերով զգեստ է ընտրել, որը համադրել է սպորտային կոշիկների հետ։ Լուսինեն արձակել է մազերն ու արեւային ակնոց է կրում։ «Կան օրեր, որոնք պարզապես կատարյալ են։ Թող այդպիսի օրերը լինեն ավելի հաճախ բոլորիս մոտ»,- գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Լուսինեն լողազգեստ էր կրում։ Երիտասարդ մայրիկն արձակել էր մազերն ու արեւային ակնոց էր կրում։ «Արդեն սկսում եմ տխրել, որ ամառը շուտով կավարտվի»,- հրապարակումը մակագրել էր Լուսինեն, իսկ հետեւորդները նրան հաճոյախոսություններ էին ուղղել։