«Ինձ համար ցավոտ էր». «Фабрика звёзд»-ի հաղթողը պատմել է Մելաձեի պահվածքի մասին

16:48   9 հուլիսի, 2021

Երգչուհի Անաստասիա Պրիխոդկոն՝ «Фабрика звёзд 7» նախագծի հաղթողը, YouTube-յան «Люкс FM» ալիքի «Слава+» նախագծին տված հարցազրույցի ընթացքում ակնարկել է, որ Անի Լորակի պատմությունները Վալերի Մելաձեի անազանիվ հոգու մասին ճշմարտություն են։ Պրիխոդկոն Մելաձեի հետ «Եվրատեսիլ» է մեկնել, սակայն նրա ու պրոդյուսերի միջեւ կոնֆլիկտ է եղել, ինչից հետո հայտնիները դադարեցրել են համագործակցությունը։

Երգչուհին չի ցանկանում այժմ բացահայտել տեղի ունեցածի մանրամասները, որպեսզի իրեն չմեղադրեն Մելաձեների «խմբավորման» (օգտատերերը եղբայրներին այդպես են անվանում) կեղտոտ գործերի միջոցով հայտնիություն ձեռք բերելու համար, սակայն հանրությանը խոստացել է անկեղծանալ տարիներ անց՝  զառամյալ տարիքում։ Նա ակնարկել է, որ իր գաղտնիքը սարսափելի է եւ հանրությանը վայրկենապես կարող է ստիպել երես թեքել Վալերիից։

«Այդպես է վարվել Անի Լորակը՝ իր դյուրազգաց պատմությունը ներկայացնելոց շրջագանության նախօրեին։ Ես այդպես չեմ ցանկանում։ Երկար տարիներ անց ինձ պարզապես չեն կարող մեղադրել հայփի դիմելու մեջ։ Այդ ժամանակ մարդիկ կհասկանան, թե որքան դժվար է եղել ինձ համար։ Դա ինձ համար արգելված թեմա է, ես նույնիսկ չեմ ցանկանում փորփրել այն»,- ասել է Մելաձեի նախկին գործընկերը։

 



© NEWS.am STYLE