HBO-ն ցուցադրել է «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի շարունակության առաջին կադրը

11:13   10 հուլիսի, 2021

HBO Max-ի սթրիմինգ ծառայությունը ներկայացրել է նոր՝ «Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմի առաջին լուսանկարը: Չորս հայտնի հերոսուհիներից երեքը՝ Միրանդան (Սինտիա Նիքսոն), Շարլոտան (Քրիստին Դեւիսը) եւ Քերին (Սառա Ջեսիկա Փարկեր), կրկին միասին կհայտնվեն էկրանին՝ պատմելու, թե ինչպես են իրենց ճակատագրերը դասավորվել ավելի հասուն տարիքում:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր Կիմ Քեթրոլը չիմասնակցի նոր նախագծին: Վերածնված «Սեքսը մեծ քաղաքում»-ը ստացել է And Just Like That անվանումը, պրեմիերայի ամսաթիվը դեռ հայտնի չէ։

Աղբյուրը՝ Super

Լուսանկարները՝ HBO/ HBO Max



© NEWS.am STYLE