43-ամյա Նիկոլ Շերզինգերը բիկինիով նկարահանվել է հանգստի ժամանակ

12:07   10 հուլիսի, 2021

Ամերիկացի հայտնի երգչուհի եւ The Pussycat Dolls խմբի մեներգչուհի Նիկոլ Շերզինգերը կրկին կիսվել է Հունաստանի հանգստի լուսանկարներով եւ ուրախացրել երկրպագուներին: Լուսանկարները հայտնվել են Instagram-ի իր էջում։

43-ամյա երգչուհին նկարահանվել է Kensho Mykonos շքեղ հյուրանոցում, որտեղ նա ուղեւորվել է սիրեցյալի՝ մարզիկ Թոմ Էվանսի հետ։ Հրապարակված կադրերում նա կրում է սպիտակ եւ կապույտ գույների համադրությամբ բիկինիով։ Լուսանկարչին կանգնած է մեջքով։ Բացի այդ, հայտնի աստղը կերպարանք է ընդունել նաեւ ծովի դիմացի լողավազանի մոտ։

«Ողջույն Միկոնոս, արի սկսենք։ Ոչ մեծ ճանապարհորդություն՝ ի պատիվ ծննդյան օրվա տոնակատարության», - գրել է Շերզինգերը, որը հավաքել է գրեթե 100 հազար լայք։  Երկրպագուները հիացել են նրա արտաքին տեսքով։ «Ես պաշտում եմ քեզ», «Կրքոտ», «Շքեղ կազմվածք», «Աշխարհի ամենասեքսուալ աղջիկը», «Լավ հանգիստ, դու սեքսուալ ես», - գրել են հետեւորդները։

Աղբյուրը՝ Lenta.ru



© NEWS.am STYLE