10:39 10 հուլիսի, 2021Դերասանուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու՝ երգիչ Միհրան Ծառուկյանի եւ որդու՝ փոքրիկ Ռոբերտի հետ։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրն արվել է աստղային զույգի որդու ծննդյան եւ մկրտության օրը։ Արփին եւ Միհրանը գրկել են իրենց որդուն եւ մեղմ համբուրում են նրան։ Հրապարակմանը կից երիտասարդ մայրիկը գրառում չի կատարել, սակայն հեշթեգում նշել է․ «Օրհնված» բառը։ Հետեւորդներն էլ իրենց հերթին բազում հաճոյախոսություններ են հղել զույգին եւ նրանց առաջնեկին։

Նշենք որ օրեր առաջ հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը մոխրագույն շապիկ էր կրում։ Արփին արձակել էր մազերն ու նախընտրել էր արտահայտիչ շպար։ Կերպարն ամբողջական էին դարձրել խոշոր ականջօղեր։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական խոսքել ուղղել Արփիին․ «Հմայիչ»։