Կորոնավիրուսով հիվանդ «Мажор» սերիալի աստղը պատմել է քայլելու անկարողության մասին

13:04   10 հուլիսի, 2021

Ռուսական հայտնի դերասան, «Мажор» սերիալի աստղ Ալեքսանդր Դյաչենկոն, որն ավելի վաղ հիվանդացել է կորոնովիրուսով, պատմել է իր վիճակի մասին։  Նա իր Instagram-ում գրել է, որ դեռ չի կարողանում քայլել, բայց արդեն իրեն ավելի լավ է զգում։

Արտիստը նշել է, որ չի ցանկացել սոցցանցերի նորությունների լրահոսը «թունավորել» «թուլության մասին նվնվոցով», սակայն երկրպագուների կողմից ստացվող աջակցության խոսքերով բազմաթիվ հաղորդագրություններ նրան դրդել են պատասխանել:

«Ես դիմանում եմ։ Վիրուսը դեռ իմ մեջ է։ Չեմ քայլում, շնչում եմ միայն ընտրովի թթվածնով, բայց դիմանում եմ: Ձեռքերով կառչել եմ կյանքից։ Երկու ձեռքերով», - գրել է 56-ամյա Դյաչենկոն։

Նա նաեւ իր օգտահաշվում տեղադրել է կաթիլայինի լուսանկարը՝ կատակելով, որ այդ «նախաճաշն այլեւս քովիդով ծանր հիվանդի համար չէ»:

Դերասանը նաեւ շնորհակալություն է հայտնել իր երկրպագուներին օգնության համար եւ կոչ է արել ընկճվել:

«Եկեք բոլորս դիմանանք», - նշել է նա։

 

Աղբյուրը՝ Gazeta.ru



© NEWS.am STYLE