«Թաքուն սիրում եմ քեզ...»․ Վիկտորյա Սահակյանը՝ գրավիչ կերպարում

22:36   10 հուլիսի, 2021

Դերասանուհի Վիկտորյա Սահակյանը նոր ֆոտոշարք ունի, որից մի քանի մոր լուսանկար է հրապարակել։

Ինսատագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին գրավիչ կերպարում է։ Նա կրում է բաց գույնի, ոտքի հատվածում համարձակ բացվածքով ատլասե զգեստ։ Վիկտորյան արձակել է ալիքավոր մազերն ու նուրբ շպար նախընտրել։ Նա կերպարանք է ընդունել արտում։ Կերպարն ամբողջացնում է ծողտե լայնեզր գլխարկը։ Հրապարակմանը կից երիտասարդ դերասանուհին գրել է․

«Թաքուն սիրում եմ քեզ... կներե՞ս ինձ, եթե իմանաս, որ արևից ու ջրերից կարևոր ես, որ աշխարհի ամենասիրուն տողերն ու գրքերը կփոխեի քո աչքերի, հայացքի հետ... չէիր ների, գիտեմ... իսկ եթե իմանայիր, որ մոլորակները չնչին են, փոքր, անկարևոր քո՝ իմ մեջ ծնած սիրո համեմատ... հաստատ չէիր ների) իսկ եթե ասեմ, որ կարոտիս չափ ոչ մի լեռ չկա, ոչ մի գետ չկա, ու ծովեր չկան... բնություն չկա կարոտիս դիմաց... աններելի է... իսկ եթե պատմեմ, որ հույզերիս չափ անձրև չի եկել, տերև չի թափվել, հողը չի ծաղկել, բողբոջ չի ծնվե՜լ... ներիր, խնդրում եմ...

Համարձակվում եմ ավելացնել. կտավները բոլոր, գույները փխրուն , երկինքը ամբողջ ես կփոխեի քո մի շնչի հետ, քո արտաշնչի, քո սրտի ամեն տրոփյունի հետ... ներիր ինձ, փոքրիս, հիմարիս, տկարիս... որ կփոխեի սիրտս սրտիդ հետ, շունչս քո շնչով, աչքերդ անվերջ, խորը, մեղավոր...»։

 

Լուսանկարները՝ mazumi_ph



© NEWS.am STYLE