Ջինսե կիսատաբատ, տոպ․ Անուշիկ Ալավերդյանն՝ ամառային կերպարում

20:35   11 հուլիսի, 2021

Երգչուհի Անուշիկ Ալավերդյանը նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է ամառային հմայիչ կերպարում։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը կրում է սեւ տոպ, սպիտակ վերնաշապիկ, ջինսե կիսատաբատ, ինչն էլ ավելի է ընդգծել նրա սլացիկ ոտքերը։ Անուշիկի մազերն արձակված են, իսկ կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ Հրապարակումը նա չի մակագրել։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին պատկերված էր դստեր՝ Մայայի հետ։ Մայր ու դուստր ջերմ գրկախառնված էին։ «Էս նկարին ժամերով կարող եմ նայել։ Իմ չափազանց զգացմունքային աղջիկն է։ Ամեն րոպե ասում է, թէ ինչքան շատ է ինձ սիրում։ Օրհնություն է»,- գրել էր Անուշիկը։



© NEWS.am STYLE