«Ընտանիքը մշտապես կլինի հասարակության հիմքը»․ Շուշաննա Թովմասյանը կիսվել է ամուսնու եւ որդու քնքուշ լուսանկաով

23:41   11 հուլիսի, 2021

Դերասանուհի Շուշաննա Թովմասյանը, ով ընտանիքի հետ բնակվում է ԱՄՆ-ում, երկրպագուների ու հետեւորդների հետ կիսվել է ընտանեկան նոր լուսանկարով։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում պատկերված են դերասանուհու ամուսինը՝ ռեժիսոր Վահե Սայանը եւ 6 ամսեկան որդին, ում ամուսինները տվել են Միկա անունը։ Հայրիկը ջերմ գրկել է փոքրիկին, իսկ նա մեղմ ժպտում է։ Հրապարակմանը կից երիտասարդ դերասանուհին մեբերել է Բալզակին՝ գրելով․ «Ընտանիքը մշտապես կլինի հասարակության հիմքը»:

Ավելի վաղ հրապարակված կադրում պատկերված էր դերասանուհու որդին, որը լույս աշխարհ է եկել հունվար ամսին։ Փոքրիկը լուրջ հայացքով նայում էր տեսախցիկին։ Հրապարակումը երիտասարդ մայրիկը չէր մակագրել։



© NEWS.am STYLE