«…Եվ մենությունն այն է, ինչ սազում է ինձ …»․ Անի Երանյանը՝ օվկիանոսի ափին

18:42   11 հուլիսի, 2021

Դերասանուհի Անի Երանյանը նոր, սեւ-սպիտակ լուսանկար է հրապարակել, որն արվել է օվկիանոսի ափին։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում Անին կրում է բաց երանգի վերնաշապիկ եւ տաբատ։ Նա բոբիկ կանգնած է ավազին։ «…և մենությունն այն է ,ինչ սազում է Ինձ …», ապա հավելել է «#Վեն» հեշթեգը։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Անին մուգ գույնի վերարկու էր կրում, նախընտրել էր բնական շպար։ «Որքան շատ ես վստահում մարդուն, այնքան մեծ է քեզ դավաճանելու նրա գայթակղությունը։ Այնպես որ, մի վախեցեք թշնամիներից, վախեցեք ընկերներից․ դավաճանում են ընկերները, ոչ թե թշնամիները»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE