Երկուսից ավել զավակ չունենալու համար Մեգանը եւ Հարին գումար կստանան

15:07   11 հուլիսի, 2021

Population Matters (PM) բրիտանական բարեգործական կազմակերպությունը, որը պաշտպանում է բնակչության օպտիմալ թվաքանակի գաղափարը, արքայազն Հարիին եւ նրա կնոջը՝ Մեգան Մարքլին կվճարի 500 ֆունտ ստեռլինգ՝ երկուսից ավել երեխա ունենալու գաղափարից հրաժարվելու համար: Այսպիսով PM-ը ցանկանում է նվազեցնել հայտնի զույգի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, հաղորդում է Sky News հեռուստաալիքը:

Փոքր ընտանիքները նվազեցնում են մեր ազդեցությունը երկրի վրա եւ ավելի մեծ հնարավորություն են տալիս մեր բոլոր երեխաներին, նրանց երեխաներին եւ ապագա սերունդներին բարգավաճել առողջ մոլորակի վրա», - հայտարարել են Population Matters-ի ներկայացուցիչները:

PM-ում շնորհակալություն են հայտնել Սասեքսի դուքսին եւ դքսուհուն «լուսավորյալ որոշում» ընդունելու եւ հաստատելու համար, որ փոքրիկ ընտանիքը նույնպես կարող է երջանիկ լինել: Կազմակերպությունում հավելել են` հույս ունեն, որ ստացված գումարները Հարին եւ Մարքլը կուղղեն բարեգործության։



© NEWS.am STYLE