Մայա Պողոսյանը՝ ուսերը բաց եւ մարմինն ընդգծող զգեստով

19:49   11 հուլիսի, 2021

Մայա Պողոսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Instagram-յան էջում տեղադրված կադրերում Մայա Պողոսյանը կրում է մարմինն ընդգծող, ուսերը բաց վարդագույն երանգի երկարափեշ զգեստ։ Նրա ալիքավոր մազերն արձակված են, մեղմ շպարով է։ Մայայի կերպարն ամբողջացնում են բարձրակրունկներն ու փոքրիկ պայուսակը։ Հրապարակմանը կից նա հաճելի հանգստյան օր է մաղթել բոլորին՝ գրելով․ «Թող այս կիրակին լինի ուրախ, անհոգ և շատ-շա՜տ սիրով լցված»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարն արվել էր Դուբայում։ Մայան կարճ դեղին զգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա սլացիկ կազմվածքը։ Մայա Պողոսյանն արձակել էր մազերը, կրում էր արեւային ակնոց։ «Երջանկությունը սովորություն է, որ կարելի է ձեռք բերել….այն ոչ կարող ես գտնել սուրճի մրուրի պատկերներում, ոչ ձեռքիդ ափի գծերի նկարագրություններում… երջանկությունն այն օդի մեջ է, որը շնչում ու արտաշնչում ես ամեն օր»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE