22:59 4 հոկտեմբերի, 2013Ռուսական «Ձայն» նախագծի հայ մասնակից Լիլիթ Հարությունյանն ընդգրկվել երգչուհի Պելագեյայի թիմում: Արծվիկը կատարել է վաղուց հիթային դարձած Listen երգը:
Ավելի վաղ NEWS.am STYLE-ը հաղորդել էր, որ ռուսական Առաջին ալիքի «Ձայն» նախագծի երկրորդ սեզոնի կույր լսումների փուլն ավարտվել է: Ժյուրիի կազմը չի փոխվել. Ալեքսանդր Գրադսկի, Լեոնիդ Ագուտին, Պելագեյա եւ Դիմա Բիլան:

Հայ հանդիսատեսի համար եթերն առավել հետաքրքիր է լինելու:NEWS.am STYLE-ը պարզել է, որ ելույթ են ունենալու արդեն հանդիսատեսի սերը վայելող երկու հայ երգչուհիներ: Նրանք Jazz Parking նախագծի մասնակիցներ Լիլիթ Հարությունյանն ու Արծվիկ Հարությունյանն են: Չնայած երկուսն էլ ծնվել են Հայաստանում, սակայն հայկական լսարանին դեռեւս այնքան էլ հայտնի չեն: Սակայն Ռուսաստանի ջազի սիրահարների շրջանում նրանք արդեն ճանաչում են ձեռք բերել:

Երգիչ Դիմա Բիլանի թիմում եւս մեկ հայ կա՝ Վիտալի Մակարյանը, ով առավել հայտնի է որպես Մարսել:

Հիշեցնենք, որ «Ձայն»-ի առաջին սեզոնի ժամանակ Jazz Parking նախագծի անդամներն ուժեղագույն մասնակիցներից էին: Նրանց անունները վաղուց հայտնի են բոլորին. Մարգարիտա Պոզոյան, Էդվարդ Խաչատրյան, Գայանա Զախարովա, Արտյոմ Կաչարյան: