16:14 12 հուլիսի, 2021Մոդել, դերասանուհի Անելյա Գուբրյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում կերպարանք է ընդունել նավի վրա։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Անելյան կրումէ սպիտակ հագուստ․ տոպ, ուլտրակարճ կիսաշրջազգեստ, վերնաշապիկ։ Նրա մազերը հավաքված են, մեղմ շպարով է։ Կերպարի հետ հիանալի համադրվել է արեւային ակնոցը։ Հրապարակումն Անելյան չի մեկնաբանել, սակայն հետեւորդները բազում հաճոյախոսություններ են հղել․ գրելով․ «Լուսավոր աղջիկ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Անելյան միջին երկարության, պուտավոր զգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա կազմվածքը։ Դերասանուհին արձակել էր մազերը, նախընտրել բնական դիմահարդարում։ Կերպարն ամբողջացնում էին վառ վարդագույն բարձրակրունկները։ Հետեւորդները հիացել էին դերասանուհու կերպարով ու բազմաթիվ դրական խոսքեր էին ուղղել նրան․ «Էլեգանտ, հրաշք»։