Արփի Գաբրիելյանի ու Միհրան Ծառուկյանի ջերմ լուսանկարը

10:16   12 հուլիսի, 2021

Երգչուհի, դերասանուհի Արփի Գաբրիելյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Արփին պատկերված է ամուսնու՝ երգիչ Միհրան Ծառուկյանի հետ։ Զույգը, որը մեծացնում է մեկամյա որդուն, մեղմ գրկախառնված է։ Կադրերն արվել են գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Արփին լուսանկարը չի մեկնաբանել։

Ավելի վաղ հրապարակված կադրն արվել էր աստղային զույգի որդու ծննդյան եւ մկրտության օրը։ Արփին եւ Միհրանը գրկել էին իրենց որդուն եւ մեղմ համբուրում էին նրան։ Հրապարակմանը կից երիտասարդ մայրիկը գրառում չէր կատարել, սակայն օգտագործել էր «օրհնված» հեշթեգը։ Հետեւորդներն էլ իրենց հերթին բազում հաճոյախոսություններ էին գրել զույգին եւ նրանց առաջնեկին։



© NEWS.am STYLE